Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ամերիկյան «Պարկեր» քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում

Ամերիկյան «Պարկեր» քառյակը առաջին անգամ հանդես կգա Երևանում
25.05.2019 | 15:06

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում մայիսի 28-ին ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը:


Հիմնադրվելով 2002թ.՝խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը, տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով և հղկված ու ընդարձակ գունագեղությամբ: 2017-2018թթ. իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ՝Պարկեր քառյակը ավարտեցՀարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։ Քառյակի 2018-2019թթ-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռնընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ի և Եվրոպայի՝ հեղինակավորհամերգասրահներում:


«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի մեկնարկեց ապրիլի 29-ին`բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ին ամերիկյանՊարկեր քառյակի ելույթին կհաջորդի հունիսի 19-ին կայանալիք Ամադինդա հարվածայինների խմբի համերգը: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ